Թևան Պողոսյանի երազած Հայաստանում ԵՏՄ-ն չի մտնում

Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով, որ պատմությունը սովորություն ունի կրկնվելու և հույս հայտնեց, որ ԵՏՄ պայմանագրի դեպքում էլ այն կկրկնվի:

Նա հարցադրում արեց, թե քանի՞ փաստաթուղթ է ՀՀ-ն կարողացել կյանքի կոչել, օրինակ բերելով՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԱՀԿ-ի համաձայնագրերը: Ըստ նրա՝ այս հնարավորությունները պետք է գիտակցված լինեին և մենք ձևավորեինք ոչ միայն բանակցային գործընթաց, այլև ինստիտուտներ:

Թ.Պողոսյանը ներկայացրեց երկու տեսլական, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել՝ մի Հայաստան, որտեղ ցանկացած պատգամավոր ասելու է՝ արտաքին քաղաքականությունը որոշվում է նախագահի կողմից և վե՛րջ, ավելի շատ կեղտոտ փողեր են պտտվում, դատարաններում մարդուն կձերբակալեն քաղաքական հայացքների համար, սոցցանցերը կփակվեն, ոչ մի վսահություն չի լինի ցանկացած սննդի վրա, սակայն, ըստ նրա, տնտեսությունը, ի վերջո, փոխելու է քաղաքականությունը և, ի վերջո, քաղաքական համակարգի արժեքները լինելու են այնպիսին ինչպիսին տնտեսությունն է:

«Կախվածությունն ամենավատ երևույթն է: Ես կերազեմ այն Հայաստանի մասին, որտեղ քաղաքացին կկարողանա վճարել գազի դիմաց 400 դոլար ու կախված չի լինի: Երազում եմ Հայաստանի մասին, որին մարդիկ օրինակ կբերեն որպես մի երկիր, որտեղ իրենք կցանկանային ապրել: Այս պատկերացման մեջ ԵՏՄ-ն չի տեղավորվում»,- ասաց Թ.Պողոսյանը՝ խորհուրդ տալով մտածել թոռների ու որդիների մասին, որ պետք է ապրեն ապագա Հայաստանում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս