Զ. Փոստանջյան. «Նրանք, ովքեր հայտարարում են, թե պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միևնույն ժամանակ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանին» (տեսանյութ)

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ դիմաց ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց, թե պետք է պատասխանատվության կանչել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև բոլոր նրանց, ովքեր նպաստում են նման քաղաքականությանը, որը Հայաստանին տանում է բռնակցման մի պետության հետ, որի ապագան նույնպես մշուշոտ է:

«Չկա տնտեսական խնդիր, բոլոր խնդիրները միասին պետք է դիտարկենք»,- ասում է նա՝ հավելելով, թե բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ ապօրինի որոշմանը միանշանակ սպասարկում են Սերժ Սարգսյանին:

«Ցավալին հենց այն է, որ նրանք, ովքեր հայտարարում են, թե ցանկանում են ազատվել Սերժ Սարրգսյանից, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց միևնույն ժամանակ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս