«Այ բթամիտներ, Եվրոպայի անդամ դառնալու համար դու պետք է տասնամյակների ճանապարհ անցնես». Պարույր Հայրիկյան
«Զարմանալիորեն այս ուղերձն իրենք կոչում են թռուցիկ, պատգամավորներին ուղղված ուղերձը պետք է տրվի պատգամավորներին: Զարուհին արել էր այն, ինչ պատշաճ էր անել»,- այսօր ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Պ. Հայրիկյանի նամակը պատգամավորներին բաժանելու քայլի մասին:
Խոսելով այդ ուղերձի մասին՝ նա նշեց, որ եթե իրենք ասում են, թե ԵՏՄ-ին անդամակցելը դավաճանություն է կամ սթափեցնելու համար ավելի խիստ գնահատականներ են տալիս, ապա այս անգամ նաև մի միջանկյալ լուծում է առաջարկված պատգամավորներին. «Առաջարկվում է ուղղակի չմասնակացել քվեարկությանը: Եթե դուք արիություն և խիզախություն չունեք՝ կատարելու ձեր իրական պարտքը, ապա գոնե մի մասնակցեք քվեարկությանը»:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ այս ինչ աստիճանի «բթամտություն» է մեզ մոտ, որ տեսնում են ռուսական տնտեսության անկումը, տեսնում են՝ բանը հասել է նրան, որ Ռուսաստանն իր պետական ունեցվածքն է աճուրդի հանում, ու, այդքանով հանդերձ, ուզում են միանալ ԵՏՄ-ին. «Այսինքն՝ բազմաթիվ համաշխարհային երևույթներ եկան համընկան նրան, որ իր վայրագ քաղաքականության համար Ռուսաստանը պատժվում է:
Երեկ ես լսում էի մի քանի, այսպես կոչված՝ պետական գործիչների, կառավարության անդամների ելույթներ, 100%-անոց հոգեկան հիվանդի բարբաջանքներ են: Ասում են՝ ռուբլին արժեզրկվում է՝ ոչինչ, դա կարևոր չէ: Լսիր, ամբողջ աշխարհում չէ տնտեսական ճգնաժամ, միայն այդ հատվածում է»:
Ըստ Պ.Հայրիկյանի՝ կան «դատարկամիտներ», որ ասում են՝ ո՛չ Եվրոպա ենք ուզում, ո՛չ Ռուսաստան. «Այ բթամիտներ, Եվրոպայի անդամ դառանալու համար դու պետք է տասնամյակների ճանապարհ անցնես: Եվրոպան քեզ ընդունո՞ւմ է: Նա ընդամենը ասում է՝ ես քեզ հետ կվերաբերվեմ որպես զարգացում ապրող երկրի, իսկ Ռուսաստանը միանգամից կլանում է քեզ»:
Հարցին՝ որևէ լավ բան չկա՞ ԵՏՄ պայամանգրում, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ եթե պրպտես, պեղումներ անես՝ կլինի. «Բայց դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ ասի՝ մենք այդ տնտեսական միավորմանը միանալուց հետո տնտեսական որոշակի ոլորտներում ինչ ձեռքբերումներ պետք է ունենանք: Միայն մերակապարանոց հայատարարություններ են»:
Հարցին էլ՝ մենք ունե՞նք ետ գնալու հնարավորություն, Եվրամիությունն արդյոք ՀՀ-ին այսքանից հետո կընդունի՞, Պ.Հայրիկյանն այսպես պատասխանեց.
«Եվրամիության ընդունելու մասին խոսք չկա: Այս պահին մեզ ընդամենը պետք էր լինել մեր շահերը ճշմարտապես գիտակցող ժողովուրդ, որովհետև Եվրամիության անդամության ճանապարհը շատ հեռու է: Ես ուզում եմ՝ մենք լինենք այնպիսի ազգ, որ եվրոպացիներն իրենք խնդրեն՝ ինչ կլինի հայեր, դարձեք Եվրոպական միության անդամ: Բայց այսօր խոսքը գնում է մեր ինքիշխանությունը պահպանելու, մեր արժանապատիվ կեցվածքը պահպանելու, մեզ կամավորապես չսահամանափակելու մասին»: