Բաժիններ՝

ՌԴ Պետդուման կարող է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացնել մինչև տարեվերջ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ-ի հետ ու եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Պետդուման կարող է մինչև ընթացիկ տարեվերջ վավերացնել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը.

«Կդիտարկենք առավելագույն սեղմ ժամկետներում, հնարավոր է` հանձնաժողովի հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին»:  Սլուցկին չի բացառել, որ Պետդուման ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը կվավերացնի մինչև 2014 թվականի դեկտեմբերը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031