«Իրենք էլ են կողմ ռուսի ճորտն ու քոծը լինելու քաղաքականությանը». Պ. Հայրիկյանը՝ ՀՅԴ-ի մասին (տեսանյութ)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «ջուր է ծեծում»՝ հայտարարելով, որ  Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցել է 1994 թվականից, ու այդ պայմանգիրը ստորագրել է Լևոն Տեր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ա. Ռուսատմյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ 1994 թվականին Հայաստանը ստորագրել է մի պայմանագիր, որում խոսք կա Մաքսային միության, ԵՏՄ պայմանագրի բոլոր դրույթների մասին: Ըստ նրա՝ այդ պայմանագրով՝ Հայաստանը շատ ավելի մեծ պարտավորություններ է ստանձնել, քան այսօր խոսվում է:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պ.Հայրիկյանը նշեց, որ Ա. Ռուսատմյանը պետք է ասի՝ վատ բան է եղել, հիմա էլ է վատ, ես դրան դեմ եմ. «Հիմա ինքը ի՞նչ է ասում՝ սա լավն է, բայց սրանից ուրիշ էլ է եղել:

Մինչ 1995 թվականը Հայաստանը չուներ Սահմանադրություն: Դրանից առաջ ով՝ ինչ ասեր, աներ, այդ ամեն ինչը ընկավ Սահմանադրության վերախմբագրման տակ: Ոչ միայն Ռուստամյանը, այլ որևէ պատասխանատու քաղաքական գործիչ, երբ խոսում է երևույթների մասին, պետք է հասկանաս՝ վերջում ինչ է ասում: Թե չէ՝ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանից շատ չի տարբերվում»:

Կարդացեք նաև

ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ինքը կարդացել և ծանոթացել է այդ մոտեցման հետ, բայց կարծում է՝ դրանով Ա. Ռուսատմյանն իրեն է ցույց տալիս. «Կարդացի, լավ ի՞նչ, քե՞զ ես ցույց տալիս: Քեզ ուրիշ տեղ կա ցույց տալու: Դուք հարյուր տարվա ձախողակ կուսակցություն եք՝ ձախակողմյան և անընդմեջ ձախողակ: Չկա մի բան, որ իրենք որոշած լինեն, ու իրականանա: Ազգային ճակատագրում իրենք ուզում էին՝ Արևմտյան Հայաստանի ինքնավարություն, հետո  Հայաստանը անկախացավ, իրենք պարզվեց ուզեցին անկախություն: Այսինքն՝ անընդմեջ ձախողված եք եղել: Հիմա ի՞նչ եք ասում դուք: Իրենք էլ են կողմ ռուսի ճորտն ու քոծը լինելու քաղաքականությանը»:

Դիտարկմանը՝ Ա. Ռուսատմյանը հայտարարել է, որ Հայաստանը հենց հիմա էլ գտնվում է ԵՏՄ-ի մեջ, Պ.Հայրիկյանը պատասխանեց, որ Ա. Ռուստամյանը ստում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս