Ադրբեջանը ստանձնել է ՍԾՏՀԿ-ի գիտության ու տեխնոլոգիայի հարցերով հանձնաժողովի նախագահությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը 2014-2016 թվականներին նախագահելու է ՍԾՏՀԿ-ի գիտության ու տեխնոլոգիայի հարցերով հանձնաժողովում: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը:

ՍԾՏՀԿ-ի հանձնոժողովում նախագահությունը Թուրքիայից փոխանցվել է Ադրբեջանին: Այսօր Բաքվում իր աշխատաքներն է սկսել ՍԾՏՀԿ-ի անդամ երկրների գիտության ու տեխնոլոգիաների նախարարների նիստը, որում քննարկվելու է 2018-2018 թվականներին կազմակերպության անդամ երկրների գիտության ու տեխնոլոգիաների համագործակցության պլանը:

Այդ պլանը համագործակցություն է նախատեսում այնպիսի ուղղությունների համար, ինչպիքի են նորարությունները, մարդկային ռեսուրսների զարգացումը, գիտական պոտենցիալի զարգացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031