Գալուստ Սահակյան. Իրավիճակը հիմա էլ վերլուծվում է, բայց ժողովրդին կշտացնել չի լինի

Ամանորի նախօրյակին Հայաստանում ավանդական դարձած գնաճը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացատրում է շրջանառության փոքրությամբ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, թե այլ երկրներում էժանացումները շրջանառության մեծացման արդյունք են: Նա չհամաձայնեց, թե հարուստներն են շահում այս իրավիճակից:

«Իշխանություններին էս իրավիճակը մտահոգում է, բա ամենաշատը իշխանությանն է մտահոգում: Եթե չմտահոգեր, մենք չէինք լինի էստեղ: Իշխանության իմիջի խնդիր է և հայրենասիրությունը կապված է հենց նրա հետ, որ ժողովուրդը լավ ապրի»,- ասաց Գ.Սահակյանն ու շարունակեց, թե իրավիճակը հիմա էլ վերլուծվում է, բայց ժողովրդին կշտացնել չի լինի:

Նա խոստացավ, որ գների զսպման մեխանիզմներ կկիրառվեն, բայց թե ինչ կլինի, դա կերևա դեկտեմբերի 15-ից հետո: Ամեն դեպքում, Գ.Սահակյանը խոհուրդ տվեց զգույշ լինել բողոքի ալիքների հետ ու դա «թողնել Փաշինյանին»:

Տեսանյութեր

Լրահոս