Գալուստ Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին. Դա քաղաքական մի տրյուկ էր՝ կողքիններին վնաս պատճառելու համար

«Դա քաղաքական մի տրյուկ էր՝ կողքիններին վնաս պատճառելու համար: Կարծում եմ, իր բնութագիրն եմ ասում, փորձում էր եռյակին այսպես հարված հասցներ, որ իբր թե խոսում եք, խոսում եք, բայց ոչինչ չեք ձեռնարկում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:

Ըստ նրա՝ պատմությունից ևս հայտնի են նման դատողությամբ անձինք, ովքեր բոլորին դավաճանության մեջ են մեղադրել, մինչդեռ ՀՀԿ-ն 99 իշխանությունը ստանձնել է սեկվեստրի ենթարկված բյուջեով, որին Սադոյանն ասում էր՝ «մեծ փոս», բայց 2 տարում այդ փոսը լցվեց ու նեկայումս զարգացում է գնում:

Գ.Սահակյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին ՀՀԿ-ն «հուժկու ձևով, դեմքը պարզած դեպի ժողովուրդը» հետևելու է, բայց մտավախություն ունեն, որ ժողովուրդը կրկին խաբվելու է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031