
ԵՏՄ անդամ դառնալու դեպքում կվատանա՞ արդյոք Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

Վերջին շրջանում բազմաթիվ գնահատականներ են հնչում այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակն ավելի կվատանա: Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այնքան էլ համամիտ չէ այդ տեսակետների հետ՝ ասելով, թե համաձայն չէ, երբ մարդու իրավունքները պահմանավորում են աշխարհաքաղաքական զարգացումներով:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը վատ կլինի, երբ դուք չաշխատեք, երբ ես չաշխատեմ, երբ չլինեն այս բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են: Մարդու իրավունքները պայմանավորել աշխարհաքաղաքականությամբ համաձայն չեմ: Ճիշտ է՝ դա ազդում է որոշակի, բայց մեր արժեհամակարգը ոչ մեկ մեզնից չի խլել դեռևս դարերով: Եվ երբ մարդու իրավունքները դառնում են մեր արժահամակարգի մաս… Օրինակ, խոսքի ազատությունը, ես հավատում եմ, որ դարձել է մեր արժեհամակարգի մաս: Հետևյալ պարագայում ոչ մի տնտեսական միություն, ոչ մի քաղաքական միություն՝ ո՛չ Եվրամիություն, ո՛չ Եվրասիական չի կարող ազդել արդեն մեր ընդհանուր գծի վրա»: