
«Մրցաշրջան-2014»-ի լավագույն տասնյակը

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
1 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / հ ըմբշամարտ 300 միավոր
2 . ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ 270
3 . ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ծանրամարտ 189
4 . ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ազատ ըմբշամարտ 175
5 . ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ծանրամարտ 125
6 . ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ձյուդո 106
7 . ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ մարզական սամբո 104
8 . ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ մարտական սամբո 97
9 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ սպորտային մարմնամարզություն 96
10 . ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ազատ ըմբշամարտ 74
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 6 մարզիկների անուններ. Սմբատ Մարգարյան / ծանրամարտ, Աշոտ Դանիելյան/սամբո/, Հարություն Մերդինյան / սպ. մարմնամարզություն/ ուսա Մուրթազալիև/ազատ ըմբշամարտ/, Արթուր Թովմասյան / սպ. մարմնամարզություն / և Տիգրան Մարտիրոսյան / ծանրամարտ / :
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ