Բաժիններ՝

Կառավարության որոշմամբ՝ ԱՄՆ մուտքի վիզա ստանալը կհեշտանա

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց 2015թ. հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմի մասին որոշման նախագիծը: Ըստ այդ որոշման, ինչպես նշեց Է. Նալբանդյանը՝ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության շատ ներկայացուցիչներ հնարավարություն կունենան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով:

«Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նպաստել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին և միտված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխադարձության հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտքի վիզայի ձեռք բերման դյուրացմանը»,- ասված է նախագծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս