
Տան 2-րդ հարկի պատուհանը բացելով, մուտք են գործել բնակարան, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 9-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Գողթ գյուղից Գառնիի բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Վարդան Խ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 1966 թ. ծնված Հովսեփ Հ.-ին պատկանող տնից գողություն կատարելու նպատակով, նախնական համաձայանության գալով 1981 թ. ծնված Արման Մ.-ի հետ, դեկտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տան 2-րդ հարկի պատուհանը բացելով, մուտք են գործել Հովսեփ Հ.-ի բնակարան, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին, Արման Մ.-ն Կոտայքի մարզի Գեղադիր գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն