Րաֆֆին կարծես այդ դաշինիքի մեջ չկա. Արմեն Աղայանը՝ «Ժառանգության» և եռյակի մյուս ուժերի հարաբերությունների մասին

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը չի հասկանում, թե ինչ է անում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսյանը: Այսօրվա ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝  հնարավոր համարո՞ւմ եք «Ժառանգության» առանձնացումը ոչ իշխանական եռյակի մյուս երկու ուժերից, Ա. Աղայանն այսպես պատասխանեց.

«Ես չեմ հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է անում, այնպես չէ, որ ինքը չգիտեր՝ ինչ է կատարվելու նախքան միանալը, նա գիտեր: Հավանաբար նա ցանկացավ միանալ, որպեսզի չասեն՝ ընդդիմությունից չես: Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ինձ համար անհասականալի են, իմ տպավորությամբ՝ իր համար այնքան էլ դիվիդենտներ չեն բերում»:

Ընդհանրապես, Ա. Աղայանի համար եռյակի անդամների հարաբերությունները անհասկանալի են. «Որովհետև եթե դու որևէ հարցում համաձայն չես, բայց գնում ես ինչ-որ մի տեղ քննարկումներ ես անում, երբ դու քո ամբողջ կյանքում կարծես ուրիշ գաղափարներ ես առաջ մղել, հետո այդ գաղափարների գլխավոր թիրախի հետ դաշինք ես կազմում, ինձ քաղաքական նման հարաբերությունները անհասկանալի են և հետաքրքիր չեն: Պատահական չէ, որ այսօր Րաֆֆին որպես ընդդիմության խաղացող այդքան չի էլ ընկալվում, մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում: Ուժային էլեմենտ դիտարկում են Ծառուկյանին և «Բարգավաճին», այդ ֆոնի վրա խաղացող քաղաքական վեկտոր դիտարկում են Տեր-Պետրոսյանին, Րաֆֆին կարծես այդ դաշինիքի մեջ չկա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031