Բաժիններ՝

Արևմտյան Աֆրիկայի երկրներում շարունակում է մնալ Էբոլա վիրուսի տարածման մոտ 100 օջախ. ՄԱԿ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներում, ուր մոլեգնում է Էբոլա վիրուսը, շարունակում է մնալ մահաբեր տենդի տարածման մոտ 100 օջախ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դավիթ Նաբարոն: Նա հաստատել է, որ մի շարք շրջաններում նկատվել է վարակակիրների թվաքանակի կրճատում, սակայն մյուս շրջաններում այն շարունակում է աճել:

Նաբարոն հատուկ մտահոգություն է հայտնել Գվինեայում տիրող իրավիճակի կապակցությամբ, ինչն առաջին հերթին վերաբերում է նրա հեռավոր շրջաններին, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններին, որոնք սահմանակից են Մալիի հետ: Նաբարոն կոչ է արել թույլ չտալ մյուս երկրների տարածքներում հիվանդության տարածում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեա, Լիբերիա ու Սիեռա Լեոնե, զոհվել է 6388 մարդ, ևս 18.000 մարդ վարակվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031