Բաժիններ՝

Ռուսական հումանիտար օգնության 9-րդ ավտոշարասյունը ժամանել է Դոնբաս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյունը ժամանել է Դոնեցկ ու Լուգանսկ: Դոնեցկ են ժամանել ռուսական ավելի քան 50 բեռնատարներ, որոնք իրենց հետ բերել են 400 տոննա հումանիտար օգնություն:

Իսկ ահա Լուգանսկ ժամանած ռուսական մոտ 80 բեռնատարներն իրենց հետ բերել են ավելի քան 800 տոննա հումանիտար օգնություն: Դոնբասի բնակչության համար նախատեսված ավելի քան 1200 տոննա հումանիտար օգնության թվում ընդգրկվել են մսամթերք, կաթնամթերք, ձկան պահածոներ, շաքարավազ, ինչպես նաև շինանյութեր ու սարքավորում:

Ընդգծվում է, որ սա 9-րդ դեպքն է, երբ Ռուսաստանը մեծածավալ բեռնատարներով հումանիտար օգնություն է ուղարկում Դոնբասի բնակիչների համար: Օգոստոսի 11-ից սկսած՝ ռուսական 8 հումանիտար ավտոշարասյուններն ընդհանուր առմամբ Դոնեցկ ու Լուգանսկ են հասցրել ավելի քան 10.700 տոննա հումանիտար բեռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս