«Այստեղ ոչ թե պետք է ասել՝ ինչ վատ է, որ ծխում ես, այլ պետք է ցույց տաս, թե՝ ինչ լավ է, որ չես ծխում: Հենց ծխողները պետք է գան, որ տեսնեն մեզ ու հրաժարվեն վատ սովորություններից:Առողջ ապրելակերպը նաև հատուկ դիետաները չեն, առողջ ապրելու համար պետք է ամեն օր մարզվես ու հետևես առողջությանդ»:
Բրազիլիայի հավաքականի հետ խաղում աչքի է ընկել խփած գոլորվ` իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին ժամը 22:00-ից բոլորին հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք՝ լճում տեղադրված էկրանին միասին դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը:
Այդ փաստաթուղթը փոխարինելու է տվյալ ոլորտում նախորդ երկկողմ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2012 թվականի դեկտեմբերին:
«Որ ասեմ գլուխ չունեն էդ երեխեքը, չէ՛, լավ էլ խելոք էրեխեք են: Լինելով խելոք էրեխեք՝ ապատեղեկատվությամբ են զբաղված: Մոտակա ժամանակներս, եթե մի հատ էլ այդպիսի հայտարարություն անեն, ես դիմելու եմ համպատասխան քայլերի»:
Ղազարյանի խոսքով՝ աղբյուրի բացահայտման պահանջը պետք է լինի անպայման ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների առումով: Իրավաբանի համոզմամբ՝ առանձին մեխանիզմներ պետք է մտածվեն, քանի որ դա երբեք չի կիրառվել Հայաստանում, մեխանիզմ էլ չկա, իսկ այսօր հարաբերությունները, պահանջմունքները մի քիչ այլ են, ու մեխանիզմների բացակայությունը մի քիչ անիրավաչափ է դարձնում նման եղանակով լրագրողին ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը:
Ըստ դատարան ներկայացված մեղադրական եզրակացության՝ նրանք մեղադրվում են ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության` գողության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Այս մասին հայտնել է իսրայելական ռադիոն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.52-ին, մարվել` 03.11-ին: Այրվել է Ա. Մ.-ի (վարձակալ) բնակարանի հյուրասենյակը` գույքով (20 քմ):
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, առաջին անգամ է հրապարակայնորեն դժգոհում Ռուսաստանի քաղաքականությունից, սակայն իր կարծիքով` նախագահն իր մտահոգությունը պետք է քննարկեր հասցեատիրոջ` Ռուսաստանի հետ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ը:
N զորամասի պաշտոնատար անձ, մայորը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերի յուրացում կատարելու մեջ: Քրեական գործի նյութերի համաձայն` նա յուրացրել է սահմանամերձ զորամասին հատկացված փշալարերը:
Ընդհանուր առմամբ տրվել է 62 պատասխան (որոշ ԶԼՄ-ների դեպքում, կախված լրագրողների քանակից, հարցմանը մասնակցել է 2 լրագրող): Արդյունքում ստացվել է 186 բաց և 186 փակ մարմնի տարբերակ (յուրաքանչյուր պատասխանող բաց և փակ կառույցների երեքական տարբերակ է առաջարկել):
Պետք է նաև ընդգծել, որ «խունտա» բառը չքացել է ռուսական պետական ԶԼՄ-ների հռետորիկայից, որոնք ավելի վաղ հենց այդպես էին անվանում ուկրաինական կառավարությանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Արձագանքեք, ճանաչողներ. կողոպուտը կատարել է տեսանյութում պատկերված անձը:
Reynolds-ը, որը Ամերիկայում ծխախոտի արտադրության երկրորդ ընկերությունն է, հայտնի է Camel եւ Pall Mall սիգարետների, իսկ Lorillard-ը` Kent-ի արտադրությամբ:
Ցուցակի առաջատարը Լատվիան է, որտեղ բնակչության բնական աճի ցուցանիշը կազմել է -4,0%, իսկ միգրացիայի բացասական սալդոն` -7,1%: Երկրորդ տեղում Լիտվան է, որին հաջորդում է Կիպրոսը:
Միայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կատարվել է կանխիկացման 21 132 գործարք։ Կանխիկացված ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 778 միլիոն դրամ։
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Նարմանիան է:
Անցած մեկ տարում իրենց գործունեությունը դադարեցրել են 7945 ընկերություններ: Այսքան ձեռնարկություններ 2014թ. երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին հաշվետվություն չեն ներկայացրել:
Տեսախցիկն արձանագրել է կողոպտիչների փախուստը:
Մտնելով տուն՝ կնոջը բռնացրել է իրենց տան անկողնում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչի հետ սեռական հարաբերություն ունենալիս:
Զարմանալին, սակայն, 3-րդ տեղի համար սահմանված գործակիցներն են, որտեղ ուժերը չափելու են Բրազիլիան և Հոլանդիան։
2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային և օդամղիչ ատրճանակ:
ՀՀ բանկային համակարգի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը այս տարվա առաջին 5 ամիսներին ընթացքում աճել է 1.96 տոկոսային կետով։
«Բնակարանի փլուզման դիմաց մամաս ստացել է սերտիֆիկատ, փողը ծախսվեց` գնաց, եղբորս դին Մոսկվայից բերելու համար էդ գումարն էլ չհերիքեց, եղբորս դին այդպես էլ չկարողացանք բերել Մոսկվայից, հետո սերտիֆիկատով մամաս առավ էս տնակը, մամայիս մահից հետո մենք երկու քույրով ու էրեխեքով կապրինք ստեղ»:
Հուլիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ ավտոմեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին: