Բաժիններ՝

Չաշխատող բանկային ակտիվների տեսակարար կշիռն աճել է

ՀՀ բանկային համակարգի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը այս տարվա առաջին 5 ամիսներին ընթացքում աճել է 1.96 տոկոսային կետով։ Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014թ. մայիս ամսվա տեղեկագրում, չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների մեջ մայիսի վերջին կազմել է 5.97% (տարվա սկզբին՝ 4.01%)։

Նշված 5.97%-ից 1.53%-ը բաժին է ընկնում սպառողական վարկերին։ Չաշխատող ակտիվների ծավալը մեծ է նաև մշակող արդյունաբերության (0.88%), առևտրի (0.85%) և շինարարության (0.79%) ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս