Նախորդ տարի փակվել է շուրջ 8000 ընկերություն

Անցած մեկ տարում իրենց գործունեությունը դադարեցրել են 7945 ընկերություններ: Այսքան ձեռնարկություններ 2014թ. երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին հաշվետվություն չեն ներկայացրել:

Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ 2014թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ-ում գործում է 86,637 ընկերություն՝ 2013 թ. նույն ժամանակաշրջանի 94,582-ի փոխարեն:

Կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ընդհանուրի 91.9%-ը կամ 79,659 ընկերություն: Ի դեպ, նախորդ տարի այդ ցուցանիշը բավականին փոքր էր՝ 46%:

ՊԵԿ հրապարակած տեղեկանքի համաձայն՝ 333 մլրդ 458.3 մլն դրամ հարկային մուտքերի մեծ մասը՝ 94.2%-ը, ապահովել են էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացնող ընկերությունները: Նշենք, որ սրանք հիմանականում խոշոր ձեռնարկություններն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031