Բաժիններ՝

Բուքմեյքերները հավատում են Գերմանիային

Հուլիսի 13-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիդ խաղում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։

Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ համարում են Գերմանիային։ Հիմնական ժամանակում Գերմանիայի հաղթանակի գործակիցը 2.3 է, Արգենտինայինը՝ 3.5, ոչ-ոքիի հավանակությունը՝ 3.15:

Ինչ վերաբերում է չեմպինությանը, ապա Գերմանիայի չեմպիոն դառնալու գործակից 1.6 է, Արգենտինայինը՝ 2.2։

Զարմանալին, սակայն, 3-րդ տեղի համար սահմանված գործակիցներն են, որտեղ ուժերը չափելու են Բրազիլիան և Հոլանդիան։

Անգամ Գերմանիիայից 7։1 հաշվով կրած պարտությունից հետո բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում Բրազիլիայի շանսերը։ Բրազիլիայի հաղթանակը գնահատվել է 2.2 գործոակցով, ոչ-ոքին՝ 3.65, Հոլանդիայի հաղթանակը՝ 3.35։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս