Բաժիններ՝

Պորոշենկոն որոշել է չմեկնել Բրազիլիա, ուր հանդիպելու էր Պուտինին

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի մասնակցի Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնության փակման արարողակարգին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն մյուս նախագահների նման Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆից հրավեր էր ստացել` ներկա գտնվելու համար ֆուտբոլի Աշխարհի առաջնության փակման արարողակարգին: Սակայն Պորոշենկոն, հաշվի առնելով ներկա դրությամբ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, անհնար է համարել Բրազիլիա մեկնելը:

Երեկ երեկոյան Բրազիլիայի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել էր, որ Պորոշենկոն համաձայնվել է ներկա գտնվել Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը: Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Պորոշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա են գտնվելու «Գերմանիա-Արգենտինա» հանդիպումից առաջ Ռուսեֆի կազմակերպած ճաշին:

Ֆուտբոլի Աշխարհի հաջորդ առաջնությունը 2018 թվականին անցկացվելու է Ռուսաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս