Բաժիններ՝

«Վրացական երազանք» դաշինքը մեծ առավելությամբ հաղթել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` իշխող «Վրացական երազանք» դաշինքը հաղթել է երեկ Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ը: Վրաստանի բնակիչները երեկ ընտրել են 8 քաղաքապետի և 13 ինքնավար շրջանի ղեկավարների:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Դավիթ Նարմանիան, ով հավաքել է քվեների 72.49 տոկոսը (քվեաթերթիկների 96 տոկոսի հաշվարկման դեպքում): Նրա մրցակից, «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան հավաքել է քվեների 27.51 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս