Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածուն է

Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Նարմանիան է: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` 727 տեղամասերից 140-ի քվեների հաշվարկի արդյունքում 73,51%-ով առաջատարը Նարմանիան է, Սաակաշվիլիի կուսակցությունից նրա մրցակիցը` Միկա Նելիյան ստացել է քվեների 26,49%-ը:

Շաբաթ Վրաստանի ութ քաղաքներում` Թբիլիսիում, Բաթումում, Ռուսթավիում, Փոթիում, Գորիում, Մցխեթում, Օզուրգեթիում եւ Թելավիում անցկացվել են քաղաքապետների ընտրություններ: Առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածուներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս