Ռուսաստանը մի քանի պատճառ կարող է ունենալ պատերազմի վերսկսման հարցում շահագրգիռ լինելու համար: Դրանցից ամենակարևորն այն է, որ լինելով Հայաստանի դաշնակից պետություն, կարող է միանգամայն օրինավոր և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան զորք մտցնել հակամարտության գոտի: Իսկ ռուս խաղաղապահները կարող են տեղակայվել միայն Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այդպիսով հնարավորություն տալով Ադրբեջանին` «իրենով անել» Ղարաբաղը:
28-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 1.2 միլիարդ մարդ ապրում է՝ օրական վաստակելով 1.25 դոլար կամ ավելի պակաս:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ սկզբում Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չէր ցանկանում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը. «Դա առաջին նախագահի տեսակետ չէր, նեղ կուսակցական շահերից ելնելու մի փորձություն էր»։ Այդ հարցազրույցից պարոն Սահակյանը տպավորություն է ստացել, որ Տեր-Պետրոսյանի կարծիքով` այս երկրում համակարգային փոփոխությունների կարիք չկա մեկ պատճառով, «որովհետեւ ինքը դեռ կա ինքը առաջին նախագահն է եւ ուղղորդելու հնարավորություն ունի»։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ՀՀՊ-ի համակարգերի հնարավոր տեղակայումը բացասաբար կանդրադառնա համաշխարհային կայունության համար:
Եթե Հայաստանի քաղաքական համակարգում կա մի բան, որով կարող ենք իրոք պարծենալ, դա կուսակցությունների քանակն է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 70 կուսակցություն։
«Լևոնի համար սիրտս ցավում է, որ այդ մարդը բանտում է: Նա իրոք վատառողջ է, և չէի ուզենա, որ նա այդ վիճակում հայտնվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)` խոսելով Մոսկվայում արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վ. Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կ. Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի քրեական հետախուզության բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունթեր Օթթինգերի ներկայացուցիչ Սաբին Բերգերը:
«Մինչեւ 50-ամյակը չէր խոսվում Հայոց Ցեղասպանության մասին, բայց 1965 թ. Երեւանում, ժողովուրդը դուրս եկավ փողոց … եւ դրանից հետո կոթող հիմնվեց… Իսկ արտասահմանում մեր ձայնը լսելի չէր, եւ միայն ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո էր որ լսելի դարձավ»:
Թերթն ընդգծում է, որ այդ «շտաբի» նպատակն այս տարվա աշնանը Վրաստանում քաղաքական ակտիվություն ցուցաբերելն է:
Հուլիսի 23-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.45-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Նելլի Խաչատրյանին:
Այս մասին հայտնել է Ճապոնիայի կենտրոնական հրշեջ վարչությունը, որն իրականացնում է ԱԻՆ-ի ու շտապօգնության գործառույթներ:
Հարավային Կորեայում տնտեսական վերելքի տեմպերի թուլացման գլխավոր պատճառը սպառողական ծախսերի կրճատումն է:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի և մարդու իրավունքների միջև հարաբերակցությունը, Վ. Պողոսյանը պատասխանել է, որ սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները:
1999 թ. ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60, SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98 թթ.), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացման ծրագիրը:
Մատակարարման ծավալները մեծ չեն, սակայն գնումն ունի խորհրդանշական նշանակություն:
Կառավարությունը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության անհրաժեշտությունը, սակայն ներկայացված օրենքների փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:
Հասկանում ենք՝ գնողունակության անկում կա, իրենք էլ ծախսեր ունեն, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ մատակարարի գլխին պետք է կոտրել
Ավտոտրանսպորտային խախտումների դեպքում տուգանքների խնդիրների հետ կապված Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՆ նախարար Հովհաննես Մանուկյանը, խնդիրը բազմակողմ է և վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների:
«Որպեսզի այսպես՝ համակարգային առումով, հեռանկարային առումով, տեխնիկական միջոցները ամբողջությամբ տեղադրվեն առաջին գծում, պետք է առաջին հերթին հստակեցվեն բոլոր սահմանները, դեմարկացիա լինի, որովհետև դրանք բավականին թանկ միջոցներ են, և այդ թանկ միջոցների տեղադրումը, մանավանդ այսօրվա իրականության մեջ, երբ խախտումները լինում են մշտապես և լարվածություն կա առաջին գծում, այդ հնարավորությունները մենք այսօր չունենք»:
Հուլիսի 23-ին, ժամը 23.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Էս պահին թունելը բաց է, փակվել էր պրոֆիլակտիկ աշխատանքների համար: Հնարավոր է՝ խողովակներ հեռացվել են, հետևեք մեր նախարարության կայքին»,- ասաց նա:
Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ին վիրավորված և հիվանդանոց տեղափոխված անձանց առաջողական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը գտնվում է հիվանդասենյակում, մյուս երկու վիրավորները՝ վերակենդանացման բաժանմունքում:
«Նման մենաբանություն չեմ կարող տալ և չեմ կարղ գնահատական տալ դատական ակտին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համամի՞տ է, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է:
Թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Հրայր Հակոբյանն այսօրվա ասուլիսում խոսեցին արևայրուքի և դրա հետևանքների մասին: Նրանց փոխանցմամբ՝ տարածված կարծիք կա, թե արևայրուքը լավ բան է, և մարդիկ հատուկ գնում են լողափ, որ արևայրուք ստանան: Բժշկության տեսանկյունից, սակայն, մասնագետների խոսքով՝ արևայրուքը լավ բան չէ: Մաշկը ավելորդ ճառագայթներ և որոշ չափով այրվածք ստանալուց հետո կորցնում է խոնավությունը, դիմադրողական հատկությունները և այդ ֆոնի վրա կարող են ի հայտ գալ մաշկային հիվանդություններ:
Նրա օգտին քվերակել է 211 պատգամավոր:
Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով: