Բաժիններ՝

Ինչու է խախտումների դեպքում վարորդների բանկային ամբողջ հաշիվներն արգելանքի տակ դրվում. պարզաբանում է նախարարը(տեսանյութ)

Ավտոտրանսպորտային խախտումների դեպքում տուգանքների խնդիրների հետ կապված Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՆ նախարար Հովհաննես Մանուկյանը, խնդիրը բազմակողմ է և վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների:

Ըստ նրա՝ անկախ օրենսդրական կարգավորումներից, փորձում են անհատական լուծումներ տալ. «Հիմնականում վերաբերում է ծանուցումներին, որ Ոստիկանության կողմից դեռևս պատշաճ չի իրականացվում: Տուգանքները տասնյակ հազարներ են, և ծանուցումների խնդիրը նաև փոստի աշխատանքի հետ է կապված, ոչ միայն Ոստիկանության աշխատանքի»:

Հ. Մանուկյանի խոսքով՝ բանկային հաշիվների արգելանքի դեպքում չափի խնդիր կա, ու թեև ԴԱՀԿ-ն հստակ նշում է գումարի չափը, բայց դեռևս տեխնիկական խնդիր կա բանկերում, որ ամբողջ գումարի վրա է կալանք դրվում. «ԿԲ-ի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս