Հովհաննես Մանուկյանը՝ Վոլոդյա Ավետիսյանի քաղբանտարկյալ լինելու մասին (տեսանյութ)

«Նման մենաբանություն չեմ կարող տալ և չեմ կարղ գնահատական տալ դատական ակտին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համամի՞տ է, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է:

«Ես ենթադրում եմ, որ դեռևս բողոքարկման մեխանիզմներ են լինելու, այնպես որ՝ որպես իրավաբան և նախկին դատավոր կսպասեմ վերջնական լուծումին»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով (խարդախություն՝ խոշոր չափերով)։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս