Բաժիններ՝

Air Algerie-ի ինքնաթիռն ընկել է Նիգերի մայրաքաղաքի մոտ. մամուլ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Air Algerie ավիաընկերության օդանավը, որն անհետացել է ռադարների էկրաններից, ենթադրաբար կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտ: DC-9 օդանավի հետ կապը խզվել էր այն բանից 50 րոպե անց, ինչ նա թռչել էր Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի օդանավակայանից:

Ինքնաթիռը գտնվել է Ալժիրի սահմանին, երբ նրա անձնակազմը վատ տեսանելիության պատճառով խնդրել է փոխել օդանավի ուղղությունը՝ խուսափելու համար Ալժիրից Բամակո ուղևորվող օդանավի հետ բախվելուց: Սակայն ինքնաթիռի կուրսի փոփոխումից հետո կորել է նրա հետ կապը:

Ինքնաթիռն Ուագադուգուից թռչում էր դեպի Ալժիր: Նրանում գտնվել է առնվազն 116 մարդ, որից 110-ը՝ ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմ: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օդանավն իրենում տեղավորում է մինչև 135 ուղևոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031