Բաժիններ՝

Իրաքի նախագահ է ընտրվել քրդերի միասնական թեկնածու Ֆուաթ Մահսումը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքի խորհրդարանն այսօր ընտրել է երկրի նոր նախագահի: Իրաքի նախագահ է ընտրվել քրդերի միասնական թեկնածու Ֆուաթ Մահսումը:

Նրա օգտին քվերակել է 211 պատգամավոր: Մահսումը ծնվել է 1938 թվականին, Հյուսիսային Իրաքում և քրդերենից բացի, տիրապետում է նաև արաբերենին ու անգլերենին: Նրա հայրը եղել է ճանաչված կրոնական գործիչ է, Մահսումը կրթություն է ստացել մեդրեսեում (հոգևոր դպրոց):

Ֆուադ Մահսումն ամուսնացած է և ունի 5 դուստր: Մահսումն Իրաքի նախագահի պաշտոնում կփոխարինի 80-ամյա Ջալալ Թալաբանիին, ով Գերմանիայում 1.5 տարի բուժում ստանալուց հետո նոր է վերադարձել հայրենիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031