Բաժիններ՝

Կիևում ձերբակալել են ռուսական դեսպանատան աշխատակիցներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին Կիևում ձերբակալել են երեկ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղ գտած հայտարարությունում.

«Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան անվտանգության աշխատակիցների (ներառյալ դեսպանի անձնական թիկնապահի) դեմ ձեռնարկվել է հերթական վրդովեցուցիչ ակցիան:

Չնայած նրան, որ նրանք ներկայացրել են իրենց դիվանագիտական անձնագրերը, նրանց ակնհայտ հնարովի պատրվակով ձերբակալել են սրճանարանից դուրս գալիս. իբրև թե, նրանց մոտ հայտնաբերվել են նռնակներ»:

Չի հաղորդվում, թե ինչպես են ձերբակալել ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Կիևում Ռուսաստանի դեսպանատունը սրանից առաջ հարձակման էր ենթարկվել հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031