Բաժիններ՝

Օբաման Պորոշենկոյի հետ Սպիտակ տանը կհանդիպի սեպտեմբերի 18-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Սպիտակ տանն ընդունելու է սեպտեմբերի 18-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

Օբաման Պորոշենկոյին Վաշինգտոն է հրավիրել Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ: Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանը ռազմական ուսուցում է տալիս ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զինյալներին, սպառազինում ու ֆինանսավորում է նրանց:

Իր ելույթում Օբաման ընդգծել էր, որ ԱՄՆ-ը չի դիտարկում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում ռազմական միջամտության տարբերակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031