Ոստիկանության Ապարանի բաժնի և անձնագրային խմբի ծառայողներն օրերս անձնագրային ծառայությունում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Հ.-ին:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ն ունեցել է 3 զոհ և 13 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։
«Այսօր մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ նրանց պետք է նորից ինտեգրենք հանրությանը, բայց ինչո՞ւ պետք է նրանք վանվեին հասարակությունից, որ հիմա նորից ուզում ենք ինտեգրել: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարված միամսյակի ընթացքում և հետո մենք ամեն ինչ անելու ենք, որ հանրության վերաբերմունքը փոխվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ»:
Վարորդ Օ. Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի պետության դեսպանատանը որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 00.40-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արմեն Խ.-ն:
Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 395մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ, սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, որ պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 92 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Գ.-ին,
«Ռուսաստանը կօգտագործի այս հանգամանքը` Ղարաբաղի սահմանի վրա` Լաչինում զորքեր տեղավորելու: Այո՛, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը` խոսելով ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետ դնելու հարցի մասին:
Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 63 չգրանցված աշխատող և արձանագրվել է 18.7մլն դրամի հարկային պարտավորություն
Ըստ դատարանի վճռի՝ կինը դատարանում ասել է, որ դեպքի օրը ամուսինն իրենց տան խոհանոցում տաքացրած շամփուրով հալելու միջոցով որդու հեծանիվին է ամրացրել պլաստմասե լապտերը: Այդ ժամանակ ինքն ամուսնուն հայտնել է, որ հորեղբայրն իրենց հրավիրել է մասնակցելու դստեր հարսանյաց հանդեսին: Ամուսինն իրեն հայտնել է, որ հարսանիք չեն գնալու, քանի որ ինքը չի ցանկանում տեսնել կնոջ հարազատներին, շփվել վերջիններիս հետ: Ինքը նեղացել է ամուսնուց, վերջինիս խնդրել թույլատրել հարսանիքին գնալ մոր և եղբոր հետ: Ամուսինը սկսել է վիրավորել իրեն, անվանել «փողոցային» և արգելել է գնալ հարսանիքին:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները զբաղված են հիմնականում ծիսական արարողություներ կատարելով: Այդ արարողությունները կատարվում են մեռած լեզվով՝ գրաբարով, ուստի անհասկանալի են ժողովրդի համար:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրառատ գյուղի գյուղմթերքի շուկայում 1991 թ. ծնված Փաշիկ Հ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակ:
Հայոց առաջնորդարանը և համայնքի ղեկավարները ակտիվ հրատարակչական ծրագրեր ունեն՝ ռումիներեն թարգմանել Հայոց ցեղասպանության մասին շատ կարևոր գրքեր՝ չնայած տեղի հայ համայնքի նվազմանը՝ դեպի Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա արտագաղթի ալիքների պատճառով:
Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ,Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ խոսելով այն միջոցառումների մասին, որոնք իրականացվելու են հոկտեմբեր ամսին: Նշեմ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան ողջ հոկտեմբեր ամիսը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ:
Պաշտոնական այցով օրերս Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը մեկնումից առաջ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի` 2011 թվականի նոյեմբերին բացված նոր տերմինալի շենքը, որտեղ օդանավակայանը կառավարող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ներկայացուցիչները ողջունել են նրան և ներկայացրել մեկնումների սրահը:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս պահին կա վարչապետի որոշումը և նախապատրաստվում է, որ վաղը լինի ֆինանսների նախարարի հրամանը, որ հարկային մարմինը այս եռամսյակում ստուգումներ չանցկացնի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Այգավան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին:
ԱԺ դահլիճում բարձրացած աղմուկին ի պատասխան Հ.Աբրահամյանը հայտարարեց. «Արա, հերիք ա ստից խոսաք, չի կարելի էդքան սուտ խոսալ»:
«Վերին Լարսը» ոչ միայն պետական սահման է Վրաստանի ու Ռուսաստանի միջև, այլև՝ յուրօրինակ տնտեսական սահման Հայաստանի ու Ռուսաստանի միջև:
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցույց անող փոքր և միջին բիզնեսն ներկայացուցիչների հետ հանդիպման իջավ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով տեղեկացրեց, որ իշխանությունները ընդհանրապես տրամադրված չեն դրական լուծում տալ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են պատերազմել «Իսլամական պետության» դեմ:
Այս մասին ուկրաինական կառավարության նիստի արդյունքներով հայտարարել է ուկրաինացի նախարար Օստապ Սեմերակը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցույց անող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման եկավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեղակացրեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը այժմ քննարկվում է ԱԺ-ում և նշեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև մեծամասնություն կազմող հանրապետականները, տեսնում են որոշակի խնդիրներ այդ օրենքի մեջ։
Հրանոթը ստեղծվել է 20 միլիմետր տրամաչափի M197 ավիացիոն հրանոթի բազայի վրա:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նամակով դիմել են իրեն, որ հունիսի 18-21-ին ԱԺ արտահերթ նիստում որպես հրատապ հարց՝ հատուկ ընթացակարգով կառավարության կողմից 24-ժամյա անհետաձգելի ռեժիմով ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմավորում, որի արդյուքում պետությունը լրացուցիչ ծախս է կատարելու, սակայն անպտուղ աշխատանք է արվելու, քանի որ լրացուցիչ մուտքեր բյուջե չեն ապահովվի:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ […]
Եվ պետք չէ ստուգել մեր համբերությունն ու ուժը:
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցուցարարներից մեկը տեղեկացրեց, որ ստեղծվել է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնություն, որը պայքարելու է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ։ Նա ասաց, որ ֆեյսբուքում բացել են «Կասեցում» անվանումով խումբ, որտեղ տեղադրելու են իրենց հետագա քայլերի մասին նյութեր և տեղեկություններ։ Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոչ թե խոշոր բիզնեսի դեմ պայքարի միջոց է, այլ այն ոււղղակիորեն փոքր և միջին բիզնեսի դեմ է։