Թուրքիայի համար նախկինի նման կարևոր է Սիրիայում իշխանափոխության իրագործումը. Էրդողան
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայատարարել է, որ Թուրքիայի համար նախկինի նման կարևոր է Սիրիայում իշխանափոխության իրագործումը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են պատերազմել «Իսլամական պետության» դեմ, և չնայած այդ հանգամանքին՝ Թուրքիան շարունակելու է պնդել սիրիական ներկայիս վարչակարգի հեռացումը:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունները խրախուսելու են Սիրիայում, իշխանության սահմանադրական, խորհրդարանական համակարգի ստեղծմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքացիների շահերը:
Էրդողանը խոսել է նաև Թուրքիայում ապաստանած 1.5 միլիոն սիրիացի փախստականների կողմից իրենց տները վերադառնալու անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ Թուրքիան սիրիացի փախստականներին օգնելու համար ծախսել է 4.5 միլիարդ դոլար: