Բաժիններ՝

Միքայել Մելքումյանը ցուցարարներին կոչ արեց շարունակել պայքարը

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը քիչ առաջ հանդիպեց Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարների հետ և տեղեկացրեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վերաբերյալ քննարկումները շատ ծանր են ընթանում, քանի որ կառավարությունը չի կիսում իրենց տեսակեստը։

Նա կոչ արեց շարունակել պայքարը և ասաց որ, այնուամենայնիվ, մի դրական քայլի նրանք հասել են՝ կառավարությունը խոստացել է, որ մինչև դեկտեմբերի 31-ը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ ստուգումներ չեն անցկացնելու՝ բացառությամբ որոշ ռիսկային դեպքերի։

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս պահին կա վարչապետի որոշումը և նախապատրաստվում է, որ վաղը լինի ֆինանսների նախարարի հրամանը, որ հարկային մարմինը այս եռամսյակում ստուգումներ չանցկացնի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում։

Միքայել Մելքումյանը ասաց, որ իրենք դրանով չեն սահմանափակվելու, քանի որ իրենք այս պահին պահանջում են օրենքի ամբողջական կասեցում։ Նա նույնպես տեղեկացրեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի մասին քննարկումները շարունակվելու են վաղը 10։00-ին Ազգային ժողովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս