
Բիշարյանն առաջարկեց ցուցարարներին ԱԺ-ից տեղափոխվել Կառավարության մոտ

Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցույց անող փոքր և միջին բիզնեսն ներկայացուցիչների հետ հանդիպման իջավ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով տեղեկացրեց, որ իշխանությունները ընդհանրապես տրամադրված չեն դրական լուծում տալ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքին։
Նա նշեց, որ հույս չունի, որ վաղը ժամը 10։00-ին կայանալիք քննարկման ժամանակ այս հարցը կլուծվի և առաջարկեց ցուցարարներին ցույցը տեղափոխել կառավարության շենքի մոտ, որովհետև միայն այնտեղ հնարավոր կլինի որևէ դրական լուծում ստանալ։