Հովիկ Աբրահամյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին. Ձեր ցանկությունն ի՞նչ է, որ էս երկրում իշխանափոխություն լինի՞, հեղափոխություն լինի՞, չի լինի դա, ի՞նչ է, ուզում եք երկրորդ Մարտի 1 ունենաք

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը գործադիրից հետարքրքվեց՝ վերջապես «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխվելո՞ւ է, թե՞ մնալու է ուժի մեջ, թե պատրաստ են գնալ կոմպորմիսի՝ հանուն ժողովդի:

«Այդ բարեփոխումը դարձել է չարեփոխում, որովհետև մարդիկ չեն ուզում այդ օրենքով աշխատել»,- ասաց Վ.Բաբայանը՝ նախազգուշացնելով, որ հանրության ճնշումը մեծանալու է:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարեց, թե պատգամավորի կեցվածքն անհասականալի է, օրենք հետաձգողը ԱԺ-ն է և մեղադրեց, որ խոսելու ոճը փողոցից են բերել, ԱԺ-ում իր ղեկավարման ժամանակ նման ոճ չկար: Ըստ նրա՝ մինչև օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել ԱԺ-ում, ՀԿ-ների մասնակցությամբ:

«Այդ պահանջատիրական ոճը, փողոցով մեզ ահաբեկելը այս դահլիճում քննարկելու տեղ չի: Կարաք տանեք այնտեղ, որտեղ ձեզ հարմար ա, այնտեղ քննարկեք»,- հայտարարեց վարապետը՝ հավելելով, որ քայլ են կատարել, իջեցրել են ՓՄՁ բեռը և, եթե ընդդիմացողները անկեղծ են, ճիշտ ներկայացնեն հանրությանը, որ եթե շրջանառության հարկի չափը 58 մլն է, ողջամիտ չի հրաժարվել և 1%-ի փոխարեն 3.5% վճարել:

Կարդացեք նաև

«Պարզ չի՞, որ այդ դժգոհները, կարող է` 200 մլն դրամ է իրենց շրջանառությունը: Չեք ուզո՞ւմ իրականությունը հասկանանք: Մենք չենք գնալու ՓՄՁ ստուգենք, մենք գնալու ենք խոշորների մոտ, ովքեր ապրանք են բաց թողնելու, այնտեղ ենք ստուգելու փաստաթղթավորում կա՞, թե՞ ոչ: Մենք սկսելու ենք խոշորներից: Ես չգիտեմ՝ դա ում հնարածն է, որ գնալու ենք թուրը քաշելու ենք… ոչ, դա չի լինելու: Մեր խնդիրը խոշորներն են, որ գան հարկային դաշտ»,- ասաց Հ.Աբարհամյանը:

Վ.Բաբայանը պատգամավորական պահվածքի հետ կապված նշեց, որ չի թողել ոչ վայել պահվածք ունեցողի տպավորություն, իսկ պատգամավորական իրավունքից ելնելով պահանջում են պատասխան՝ «ոնց հասկացա, օրենքը ուժի մեջ եք թողնում»:

«Ուժի մեջ թողնողը դուք եք»,- հակադարձեց վարչապետը և ԲՀԿ-ական պատգամավորին մեղադրեց, որ ֆեսբուքյան էջում անհիմն, սուտ ինֆորացիա է գրում. «Հիմա դուք մի ճամբար եք ընտրել, թե ժողովրդի մասին մտածող եք: Սխալվում եք, դուք չեք, մենք ենք մտածողը»: Նա ոչ իշխանական ուժերին մեղադրեց, որ բիզնեսին աջակցելու բազմաթիվ փաթեթներ են բերում ԱԺ, բայց խմբակցությունները հանդիպումների չեն գնում. «Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, որ էս երկրում իշխանափոխություն լինի՞, հեղափոխություն լինի՞: Չի լինի դա: Ի՞նչ է, ուզում եք երկրորդ Մարտի 1 ունենաք, ձեր ուզածն ի՞նչ է»:

Հ.Աբարահամյանն առաջարկեց «կախարդական փայտիկը փոխանցենք, էս երկիրը տանենք առաջ»:

ԱԺ դահլիճում բարձրացած աղմուկին ի պատասխան Հ.Աբրահամյանը հայտարարեց. «Արա, հերիք ա ստից խոսաք, չի կարելի էդքան սուտ խոսալ»:

Տեսանյութեր

Լրահոս