Բաժիններ՝

Այս տարի Աֆղանստանում զոհվել է ավելի քան 3000 խաղաղ բնակիչ. ՄԱԿ-ի զեկույց

Hellas Force-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականին Աֆղանստանում հակամարտության զոհերի ու վիրավորների թիվը կազմում է ավելի քան 10.000 մարդ: Դա ամենավատ ցուցանիշն է՝ սկսած 2008 թվականից:

Նման իրավիճակը կապված է թալիբների հարձակման ուժեղացման հետ, ինչը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ուժերի մեծ մասի դուրս բերման ֆոնին: Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ հունվարից մինչև նոյեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում սպանվել է 3188 և վիրավորվել է 6429 մարդ:

Դա 19 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ: ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ 2014 թվականը դառնում է առաջին տարին, երբ քաղաքացիական բնակչության թվում զոհերի ու տուժածների թիվը գերազանցում է 10.000-ը:

Այս տարի մեծապես աճել է երեխաների շրջանում զոհերի թիվը, այդ ցուցանիշն աճել է 33 տոկոսով: 14 տոկոսով աճել է նաև կանանց շրջանում զոհերի թիվը: Աֆղանստանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական առաքելությունը պաշտոնապես ավարտվել է դեկտեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս