
Ուկրաինան այս տարի կարող է ստանալ 2 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն. Տուսկ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ-ի, Կանադայի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատրաստած օգնության չափը կարող է կազմել 2 միլիարդ եվրո.
«Իրականում մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, որը պահանջում է անհապաղ արձագանք և չպետք է սպասել հաջորդ տարվան, որովհետև հաջորդ տարին կարող է արդեն բավական ուշ լինել:
Սա առաջին հերթին ֆինանսական օգնություն է, և մենք պատրաստ ենք դրան: Դա չի լինի այն գումարը, որի կարիքն ունի Ուկրաինան, քանի որ այդ պահանջները շատ մեծ են, սակայն սա լուրջ գումար է»:
Տուսկն ընդգծել է, որ Ուկրաինային օգնելու կարևոր տարր է հանդիսանում հումանիտար օգնությունը, և Լեհաստանի կառավարությունը հանդես է եկել այդպիսի նախաձեռնությամբ: