Ավանդ «Ամանորյա» բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով
Ամանորյա տոներին ընդառաջ «Յունիբանկը» հանդես է գալիս նոր շահավետ առաջարկով` ՀՀ դրամով խնայողություններն ավանդադրելու համար:
2014թ. դեկտեմբերի 18-ից բանկը գործողության մեջ է դնում նոր «Ամանորյա» ավանդը, որի առավելությունը բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքն է 91 օր և ավելի ժամկետի համար:
Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 ՀՀ դրամ: «Ամանորյա» ավանդը կարելի է ձևակերպել «Յունիբանկի» 46 մասնաճյուղերից ցանկացածում մինչև 2015թ.-ի փետրվարի 28-ը:
Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ:
Հիշեցնենք, որ «Յունիբանկի» քարտապաններն ընդգրկված են արտոնությունների «Մագնիս» ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչ: Քարտի դրական մնացորդի նկատմամբ բանկը հաշվարկում է 8% տարեկան տոկոսադրույք:
«Բանկային ավանդը դրամական միջոցների պահպանման ամենավստահելի միջոցներից է: Ուրախ ենք Նոր տարվա կապակցությամբ մեր հաճախորդներին առաջարկել նման շահավետ պայմաններ: Նոր ավանդի պայմանները բավականին պարզ ե նև միտված են մեր հաճախորդների պահանջմունքների բավարարմանը` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները», – ասում է «Յունիբանկի» մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
2014թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ «Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 82 մլրդ դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով: