
Սաակաշվիլին մտադիր է հաջորդ տարի վերադառնալ Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է հաջորդ տարի վերադառնալ Վրաստան: Այս մասին նա երեկ գրել է Facebook-ի իր էջում:
Նա բոլորին շնորհավորել է բոլորին դեկտեմբերի 21-ին ծնվելու կապակցությամբ (Սաակաշվիլին նույնպես ծնվել է դեկտեմբերի 21-ին) և խոստացել է վերադառնալ հաջորդ տարի. «Մեծ շնորհակալություն բոլորին՝ ծննդյանս տարեդարձի շնորհավորանքների համար: Հաջորդ տարի կհանդիպենք Վրաստանում»:
Վրաստանում Սաակաշվիլու նկատմամբ հայտարարվել է ներպետական հետախուզում՝ կապված հարուցված քրեական մի շարք գործերի հետ: