
«Եթե իշխանությունը չէ, ուրեմն կբացահայտի, իսկ եթե չի կարողանում բացահայտել, ուրեմն մատը խառն է». Տիգրան Կարապետյան

«Կապ չունի՝ ազատամարտի՞կ է, թե՞ սովորական քաղաքացի: Երկու հասկացություն կա՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել: Կարող են ասել` լավ եմ արել, բայց դա չի նշանակում, որ ճիշտ են արել: Ճիշտ չեն անում, սխալ են անում:
Դրանով վարկաբեկված իշխանությունն էլ ավելի է վարկաբեկվում: Եթե իշխանությունը չէ, ուրեմն կբացահայտի, իսկ եթե չի կարողանում բացահայտել, ուրեմն մատը խառն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը` անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների և որոշ քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող բռնությունների դեպքերին:
Տ. Կարապետյանն ասաց, որ ինքն առհասարակ չի ընդունում հայհոյանքը, իսկ քաղաքականության մեջ դա ընդհանրապես չպետք է լինի, սակայն իշխանությանն անիծում են, քանի որ այսօրվա ապրելակերպը, ըստ նրա, արժանավայել չէ հայ ժողովրդի համար:
Վերջում Տ. Կարապետյանը ժողովրդին մաղթեց համբերություն, հզորություն` հույս հայտնելով, որ եկող տարում ժողովրդի ակտիվությունը շատ ավելի մեծ կլինի: