Ալյուրի բացթողնման գինն իջել է, հացինն ու հացամթերքինը՝ ոչ. tert.am
Չնայած ցորեն ներմուծող և այլուր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ դոլարի փոխարժեքի իջեցմամբ պայմանավորված՝ իջեցրել են բաց թողնված այլուրի գները, խանութներում հացի տեսականին 20-30 դրամով թանկ է վաճառվում: Թանկացած գներով խանութներում վաճառվում է նաև հացաբուլկեղենը:
Այսպես. մատնաքաշ տեսակի 100 դրամանոց հացը այսօր վաճառվում է 130 դրամով, 250 գրամանոց «Հաց կաղապարային սև» տեսակի հացը թանկացել է 20 դրամով՝ 160 դրամ նախկին 140-ի փոխարեն, 140 դրամանոց «Հաց Հրազդան ՎԱՍ» տեսակի հացը ևս թանկացել էր 20 դրամով, «Հաց բատոն հատուկ»–ը դարձել է 90 դրամ՝ 70-ի փոխարեն, «Հաց հատակային»-ը դարձել է 160 դրամ:
«Զեյթունի» հացի գործարանի բուլկեղենի տեսականին 100-110 գնից այսօր հասել են 120 -130 դրամի: «Զեյթուն սվիֆտ «ՍՊ-ի «Զեյթունի կլոր գաթա խորիզով» ապրանքատեսակը նախկին 170 դրամի փոխարեն հիմա արժե 200 դրամ: Ըստ որում, որ այս դեպքում գինը բարձրացրել է ոչ թե արտադրող ընկերությունը, այլ խանութը:
150 դրամանոց «Բուլկի կակաչի սերմով»-ի տակ երևում էր նախկին գնապիտակը՝ 120 դրամ: «Կեկս Զեբրա» տեսակի արտադրանքը 150–ից դարձել է 160: Ինչպես վկայեց խանութներից մեկի վաճառողուհին՝ բոլոր տեսակի հացերի գինը 20 դրամով, իսկ որոշները նաև՝ 30 դրամով թանկացել են:
«Պարմա» խանութների ցանցի խաչապուրին ու կարտոֆիլով կարկանդակը (արտադրվում են տեղում) ևս թանկացել են համապատասխանաբար՝ 20 և 30 դրամով. կարտոֆիլով կարկանդակը 150 դրամից դարձել է 170, խաչապուրին ՝170 –ից ՝ 200:
«Ձեթը թանկացել է, ալյուրը՝ թանկացել»,- Tert.am–ի հարցին, թե ինչու են թանկացրել իրենց արտադրանքը, նկատեց վաճառողուհին:
Նշենք, որ ցորեն ներկրողները միանշանակ պնդում են, որ իջեցրել են իրենց արտադրանքի բացթողնման գները: Tert.am-ի հետ զրույցում «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հայտարարեց.«Քանի որ մենք տվյալ իրավիճակում առաջնորդվում ենք փոխարժեքներով, դրամային միջոցները պետք է վերածենք դոլարայինի, որպեսզի նորից ցորեն ձեռք բերենք, մենք օրվա փոխարժեքով ենք աշխատում և ոնց որ փոխարժեքն է, այնպես էլ բաց ենք թողնում, այսինքն՝ իջեցրել ենք գները»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: