Բաժիններ՝

Ծխող երեխայի տեսանյութը խիստ մտահոգիչ է. վտանգված է երեխայի առողջությունը. Օմբուդսմեն

Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում տղամարդը ծխախոտ է առաջարկում մեկուկես-երկու տարեկան տղային, ով հավանաբար իր երեխան է: ՄԻՊ-ը քիչ առաջ արձագանքել է տեսայնութին՝ տեղեկացնելով, որ դիմել է ոստիկանապետին՝ երեխայի հոր ինքնությունը պարզելու համար, ինչից հետո միջոցներ կձեռնարկեն՝ փոքրիկի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

«Տեսանյութում երևացող անձանց վարքագիծը վկայում է, որ առաջին անգամ չէ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերվում, քանի որ նա հստակ տիրապետում է ծխախոտի օգտագործման ձևին և տղամարդու տված ծխախոտը սկսում է ծխել վարժ: Մինչդեռ Ընտանեկան օրենսգրքի համաձայն` ծնողները պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի մասին գրություն է ուղարկել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ակնկալելով, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի տեսանյութում առկա անձանց ինքնությունը պարզելու համար, ինչից հետո Օմբուդսմենը պետական այլ մարմինների հետ համատեղ կաշխատի երեխայի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»,- ֆեյսբուքում գրառել է ՄԻՊ-ի գրասենյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031