Բաժիններ՝

ԵՏՄ-ի տեսքով միասնական տիրույթ ստեղծելը չի նշանակում վերադարձ կատարել խորհրդային անցյալին. Նազարբաև

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ը մայրցամաքի ներկայիս ճգնաժամերի պայմաններում ենթարկվում է մեծ ռիսկի: Այս մասին Ուկրաինա այցելելու նախօրեին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նա ընդգծել է, որ թեև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուղիղ ձևով չեն շոշափում Ղազախստանը, սակայն Ռուսաստանում արժութային տատանումների կապակցությամբ կարող է զգացվել պաշտպանիչ միջոցների կարիք. «Ղազախստանի վրա այդ պատժամիջոցներն ուղիղ չեն գործում, սակայն որևէ լավ բան չկա դրանում, քանի որ Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է»:

Նազարբաևն ընդգծել է, որ ԵՏՄ-ի տեսքով միասնական տիրույթի ստեղծումը չի նշանակում վերադարձ կատարել խորհրդային անցյալին. «Ներկայումս կարող են խոսել և արդեն խոսել են, որ դա անկախության կորուստ է, որ նորից ստեղծվում է Խորհրդային միությունը: Լիակատար հիմարություն: Ով ցանկանում է ստեղծել Խորհրդային միությունը, նա ընդհանրապես չունի ուղեղ: Մենք վաղուց ենք հեռացել դրանից, դա անհնար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031