
Մեկ բարել նավթի արդար գինը 80-90 դոլար է. Ալեքսանդր Նովակ

Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ մեկ բարել նավթի արդար գին է համարում 80-90 դոլարը: Նրա կարծիքով՝ այդ գնին հասնելը կախված է նրանից, թե որքան արագ շուկայից կհեռանան անարդյունավետ նախագծերը:
Նովակն ընդգծել է, որ կան տարբեր գնահատականներ, թե երբ ձեռք կբերվի այդ գինը, այդ հավասարակշռությունը. «Հնարավոր է՝ դա տեղի կունենա կես տարի անց, հնարավոր է՝ նաև մեկ տարի անց: Շատ բան կախված է նրանից, թե որքան արագ շուկայից կհեռանան անարդյունավետ նախագծերը, որոնք ցածր գների դեպքում շահավետ չեն»:
Ամռանից սկսած՝ նավթի համաշխարհային գինն անկում է ապրել գրեթե կրկնակի: Այսօր Brent տեսակի մեկ բարել նավթի գինը կազմել է ավելի քան 62 դոլար, իսկ WTI տեսակի նավթինը՝ ավելի քան 58 դոլար: