Օբաման ստորագրել է հետխորհրդային երկրներում ԱՄՆ-ի դեսպանատներում գաղտնի տեղեկատվության «ամբարներ» ստեղծելու մասին օրենքը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը պարտավոր է Ռուսաստանում ու հետխորհրդային երկրներում գտնվող ամերիկյան դեսպանատներում ստեղծել գաղտնի տեղեկատվության հատուկ «ամբարներ»:
Համապատասխան պահանջն ամրագրված է 2015 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ-ի հետախուզական կարիքների հատկացումների մասին օրենքում, որն ընդունվել է Կոնգրեսի կողմից, իսկ դեկտեմբերի 19-ին դրա վրա իր ստորագրությունը դրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Փաստաթղթի համաձայն՝ պետքարտուղարը պետք է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում վստահեցվի, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան ավագ աշխատակիցներն ԱՄՆ-ի քաղաքացիներ են, որոնք անցել կամ պետք է անցնեն կենսաչափական տվյալների ստուգում:
Բացի այդ, պետքարտուղարն օրենքի ստորագրումից 180 օր անց պետք է տվյալ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին իրազեկի Կոնգրեսի պրոֆիլային կոմիտեներին:
Փաստաթղթում նաև նշված է, որ Ռուսաստանում, հարևան երկրներում կամ հետխորհրդային երկրներում ամերիկյան բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները պետք է ունենան «Սահմանափակ մուտքով տեղեկատվության պահպանման բաժիններով»: