ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ-ն հրապարակել է տնտեսավարող այն սուբյեկտների ցանկն, որոնցում կիրականացվեն ստուգումներ

ԼՂՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հաստատել է տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնցում գալիք տարում իրականացվելու են ստուգումներ:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ մամլո բաժնից, ծառայության պետի հանձնարարականով ստուգման ենթակա տնտեսավարողների ներկայացուցիչներն ոչ միայն օրենքով սահմանված կարգով կտեղեկացվեն ստուգումների մասին, այլև նրանց կտրամադրվեն ստուգման համար նախատեսված ստուգաթերթերի հարցերը` հնարավորություն տալով տվյալ տնտեսավարողներին մինչ ստուգումը իրենց գործունեությունը բարեփոխելու և համապատասխանեցնելու սահմանված կարգերին: Նպատակը նախ և առաջ դաշտի կարգավորումն է, ինչպես նաև անբարեխիղճ տնտեսավարողներին վարչական պատասխանատվության ենթարկելը:

Աղբյուրի հաղորդմամբ, ստուգման ծրագրում չներառված մնացած տնտեսավարողների մոտ կիրականցվեն դիտարկումներ, և անհրաժեշության դեպքում կկատարվեն համալիր ստուգումներ:

Նշենք, որ գալիք տարում իրականացվելիք տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Տեսանյութեր

Լրահոս