
Վրաստանում կանխատեսում են, որ 2015 թվականին կտրուկ կնվազի ռուսական շուկա վրացական գինու արտահանման ծավալը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գինու ազգային գործակալության մասնագետները ենթադրում են, որ 2015 թվականին կարող է զգալիորեն կրճատվել Ռուսաստան վրացական գինու արտահանման ծավալը: Այդ կանխատեսումը կապված է Ռուսաստանում տիրող տնտեսական անկայուն իրավիճակի հետ:
Վերջին մեկուկես տարում Ռուսաստանը դարձել է վրացական գինու արտահանման խոշորագույն շուկա: Սակայն հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը՝ ենթադրվում է, որ 2015 թվականին կտրուկ կընկնի Ռուսաստան վրացական գինու արտահանման ծավալը:
Վրացի արտահանողները կարծում են, որ ներկայումս չափազանց բարդ է ռուսական շուկայի տնտեսական իրավիճակի մասին կանխատեսումներ անելը, և եթե իրենք վերլուծում են վրացական գինու արտահանման տվյալները, ապա տեսնում են, որ արտահանման ծավալի մոտ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին: