Բաժիններ՝

ԿՀՎ-ի գործակալները կեղծ անձնագրերով մուտք են գործել ԵՄ-ի երկրներ. WikiLeaks

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ WikiLeaks-ը երկու զեկույց է հրապարակել ամերիկյան ԿՀՎ-ի մասին, որոնցում նշված է, որ ԿՀՎ-ի գործակալներն անլեգալ հաղթահարել են օդանավակայանների մաքսային վերահսկողությունը, այդ թվում նաև կեղծ անձնագրերով մուտք են գործել ԵՄ-ի երկրներ:

Երկու գաղտնի փաստաթղթերը կոչված են օգնել պաշտոնատար անձանց շղարշի ներքո գործող ԿՀՎ-ի գործակալներին՝ համայն աշխարհում շրջանցելու համար անձնագրային վերահսկողության համակարգերը:

Բացի այդ, դրանցում խորհուրդներ են տրված, թե ինչպես պետք է պատրաստել ու անցնել հարցաքննման գործընթացը, եթե նրանք հարուցեն մաքսային ծառայության աշխատակիցների կասկածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031