Բաժիններ՝

Բելառուսը չի առարկում Ռուսաստանի հետ միասնական արժույթի ներդրմանը. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Բելառուսը չի առարկում Ռուսաստանի հետ միասնական արժույթի ներդրմանը, բայց պնդում է, որ իրավահավասարություն տիրի էմիսիոն կենտրոնի ստեղծման հարցում.

«Սակայն դա պետք է լինի այնպես, ինչպես Եվրոպայում. անկախ արժույթ: Ես չեմ առարկի, եթե այդ արժույթն անվանվի ռուբլի, քանի որ ներկայումս Բելառուսի ու Ռուսաստանի ազգային արժույթներն անվանվում են ռուբլի:

Սակայն էմիսիոն կենտրոնը պետք է ստեղծվի հավասար պայմաններում: Իրավահավասարության ըմբռնումը նշանակում է բոլոր հարցերը լուծել՝ ելնելով թե՛ բելառուսների, թե՛ ռուսների շահերից: Էմիսիոն կենտրոնը պետք է լինի անկախ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031