
Բարեկամավանցի դպրոցականները կրակոցների տակ դաս են անում

tesankyun.am-ը գրում է. Հոկտեմբերի 16-ի կեսօրին ադրբեջանական զինուժը վերսկսել է Բարեկամավանի գնդակոծությունը: Գյուղապետ Գարիկ Աբազյանն ասաց, որ կրակում են «ԴՇԿ»-ով, գնդակները դիպել են տների տանիքներին, պատերին:
Հիմնականում գնդակոծվում են գյուղի դպրոցի եւ ներքին թաղերը,որոնք տեսանելի են ադրբեջանական դիրքերից: Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանն ասաց, որ ադրբեջանական գնդակներից ճեղքվել է իր այգու խնձորենին, կոտրվել խաղողի վազի հենասյունը: Բարեկամավանի գյուղապետից տեղեկացանք, որ չնայած շարունակվող կրակոցներին եւ կրակի գոտում գտնվելուն, Բարեկամավանի դպրոցում այսօր դասերը չեն դադարեցվել: