Ես կողմնակից էի շատ ավելի մեղմ պատժի. ԲՀԿ-ական պատգամավոր

«Ես ընդհանրապես համարում եմ, որ ինքը բնույթով որոշակի քաղաքական բան է պարունակում, Ճիշտ կլիներ, որ շատ ավելի մեղմ լիներ դատավճիռը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի մասին:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճիռը, նրանց դատապարտեցին 4-7 տարվա ազատազրկման: Շ. Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա պայմանական ազատազրկման:

Մ. Մելքումյանը կարծում է, որ Շ. Հարությունյանն ընդամենը իր բողոքի ձայնն է բարձրացրել և ուրիշ ոչ մի բան. «Կարծում եմ ինչ-որ հետևանքային բաներ չեն եղել, այնպես որ՝ ես կողմնակից էի շատ ավելի մեղմ պատժի»:

Տեսանյութեր

Լրահոս